Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթը Հայաստան դրսևորվել է նաև Թուրքիայում գոյատևած հայության շրջանում և տևել 1920-ականներից մինչև 1980-ականները. ահա այդ քիչ կամ գրեթե չուսումնասիրված թեմային է նվիրված մենագրությունը. Ռուբեն Մելքոնյան

Հուլիս 18,2022 12:04

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած մեծ ողբերգություններից` Հայոց ցեղասպանությունից և պետականության անկումից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայության հազարավոր ներկայացուցիչներ Խորհրդային Հայաստանը ընկալելով որպես հավաքական և դե յուրե Հայրենիք` սկսեցին ներգաղթել:

Այդ գործընթացը իր մի շարք յուրահատկություններով, այդ թվում և աշխարհաքաղաքական, դրսևորվել է նաև Թուրքիայի Հանրապետությունում գոյատևած հայության շրջանում և տևել 1920-ականներից ընդհուպ մինչև 1980-ական թվականները:

Ահա այդ քիչ կամ գրեթե չուսումնասիրված թեմային է նվիրված իմ և իմ կրտսեր գործընկերուհի Նաիրա Պողոսյանի մենագրությունը, որը հրատարակել է newmag հրատարակչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031