Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։
Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։
Կարդացեք նաև