Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում դիվանագիտական ​​կորպուսին և լրատվամիջոցներին են փոխանցվել քաղաքական՝ բացասական բովանդակություն ունեցող որոշ գաղտնի տեղեկություններ. JAMnews

Հուլիս 18,2022 10:38

JAMnews. «Անձնական կյանքի և/կամ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության բացահայտում». ենթադրաբար նման մեղադրանք է առաջադրվել հուլիսի 15-ի երեկոյան Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիին։

Փորձագետները հիշում են նաև նրա ակտիվ և ծայրահեղ բացասական դերը Պանկիսի կիրճում 2017 թվականին իրականացված հատուկ գործողության մեջ, երբ սպանվեց տեղի 17-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։

Իոսիֆ Գոգաշվիլին Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել 2018 թ.-ին։ Այնուհետև նա ղեկավարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության մոնիթորինգի և վերլուծության բաժինը։ Այնտեղից նա հեռացել է 2020 թին։

Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ Սոսո Գոգաշվիլին սոցցանցում հրապարակել է նամակ, որում հայտարարել է, որ ապացույցներ ունի 2021 թվականին Վրաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ այդ փաստաթղթերն արդեն հանձնել է դիվանագետներին ու հասարակական կազմակերպություններին։

Բացի այդ, Գոգաշվիլիի անունը շոշափվում է մեկ այլ աղմկոտ պատմության մեջ։

Նրա ձերբակալությունից օրեր առաջ իշխանամետ «Մաեստրո» հեռուստաալիքը հրապարակել էր ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերության խմբագրությունում տեղի ունեցած հանդիպման գաղտնի ձայնագրությունը։

Ձայնագրությունն արվել է դեռևս 2021 թվականի նոյեմբերին, ինչպես ենթադրում են հեռուստաալիքի լրագրողները՝ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից ապօրինաբար տեղադրված գաղտնալսող սարքով։

Այդ ձայնագրության մեջ հանդիպման մասնակիցները, ի թիվս այլ բաների, ասում են, որ Սոսո Գոգաշվիլին «Մտավարիին» և այլ ընդդիմադիր հեռուստաընկերությունների՝ «Ֆորմուլա»-ին և «Պիրվելի»-ին, պետական ​​անվտանգության ծառայության գործունեության մասին գաղտնի տեղեկություններ է տրամադրել մի քանի տարի շարունակ։

Հուլիսի 16-ի մեկնաբանության մեջ Պետանվտանգության ծառայությունը, սակայն, պնդում է, որ Սոսո Գոգաշվիլին կալանավորվել է վաղուց ընթացող հետաքննության շրջանակներում, և նրա դեմ նոր գործ դեռ չի հարուցվել։

Ի՞նչ կարծիք ունեն փորձագետները

«Պարզ է, որ նրանց համար Գոգաշվիլիին հարցաքննելն անիմաստ է։ Նրա բոլոր հանցագործությունները համատեղ [նրանց հետ] հանցանքներ են, և նրանք դա շատ լավ գիտեն։ Ուստի այժմ նրան ոչ թե հարցաքննում են, այլ ընտրում՝ որ գործով նրան մեղադրանք առաջադրեն»։

«Դժվար թե Եվրամիության մաս դառնա մի երկիր, որտեղ մարդը մեղավոր է համարվում ոչ թե համակարգային հանցագործություններ կատարելու, այլ դրանց մասին հայտնելու համար»,- ասում է Խուխաշվիլին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031