Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանը 80 տանկեր ու զրահափոխադրիչներ է տեղափոխում Թուրքիայի հետ սահմանային շրջան

Հուլիս 18,2022 09:56

Հունաստանը 80 տանկեր ու զրահափոխադրիչներ է տեղափոխում Թուրքիայի հետ սահմանային շրջան։

Երեկ առավոտյան Հունաստանի զինված ուժերի տասնյակ տանկեր և զրահափոխադրիչներ են նկատվել հունա-թուրքական սահմանին։ Վերջիններս զանգվածաբար տեղակայված են Թուրքիայի հետ սահմանից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա, ինչը, ըստ թուրքական մի շարք լրատվական աղբյուրների, վկայում է Աթենքի և Անկարայի միջև զինված բախման հավանականության մասին։

Ներկայումս հայտնի է, որ Մարիցա գետի տարածքում տեղակայվել է մինչև 60 զրահափոխադրիչ և հետևակի մարտական ​​մեքենա, ինչպես նաև մի քանի տասնյակ տանկ։ Բոլոր զենքերը բեռնաթափումից հետո անմիջապես տեղակայվում են արդեն պատրաստված դաշտային ամրություններում։ Բացի այդ, մի շարք աղբյուրներ նշում են, որ հունական հրետանային դիրքերը տեղակայված են 7-8 կիլոմետր դեպի արևմուտք, ինչը, ըստ թուրքական լրատվամիջոցների, վկայում է Աթենքի և Անկարայի միջև լայնամասշտաբ բախումների մեկնարկի նախապատրաստման մասին։

«Արևմտյան Թրակիայի աղբյուրներից այսօր տրամադրված լուսանկարների և տեղեկատվության համաձայն, Հունաստանը ինտենսիվորեն զրահատեխնիկա և տանկեր է տեղափոխում դեպի թուրքական սահման: Նախկինում հունական զինված ուժերը սկսել էին հակատանկային խրամատներ փորել Մարիցա գետի ափին, որը կազմում է Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը Արևմտյան Թրակիայում: Հունիսի սկզբին Հունաստանն արևելյան Էգեյան ծովում գտնվող բանակը բարձր պատրաստության վիճակի բերեց՝ «թուրքական սպառնալիքների» պատճառով, ասվում է թուրքական լրատվական աղբյուրների հայտարարության մեջ։

Աթենքից այս պահին պաշտոնական մեկնաբանություններ չկան, սակայն Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում աճող լարվածությունը վկայում է այն մասին, որ երկու պետությունների միջև միշտ հակամարտություն է լինելու։

Այս տեղեկությունը հրապարակել է Avia.pro ավիացիոն պորտալը, որն իր ընթերցողներին թույլ է տալիս ժամանակին ստանալ կարևոր տեղեկատվություն օդային տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, ավիաընկերությունների, օդանավակայանների, սպասարկող ընկերությունների և ինքնաթիռներ արտադրողների մասին:

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Աննա Ազնաուրի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031