ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: ԱԻՆ–ը հաղորդում է․
«Հուլիսի 17-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել»։