Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ կարևոր «միություն»․ մագնեզիումի և վիտամին B6-ի կապը՝ օպտիմալ առողջության համար

Հուլիս 17,2022 23:00

Այն, որ կարևոր կապ կա մագնեզիումի, կալցիումի, К2 և D վիտամինների միջև, հայտնի է շատերին, սակայն անուշադրության չի կարող մատնվել մագնեզիումի և պիրիդօքսինի՝ վիտամին B6-ի միջև կապի կարևորության փաստը։ Առանձին-առանձին այդ երկուսն էլ անփոխարինելի արժեք ունեն սրտի ու գլխուղեղի համար, իսկ միասին՝ կարևոր դեր են խաղում, օրինակ, արյան մեջ շաքարի կարգավորման հարցում։

Երբ սննդից մենք բավարար չափով մագնեզիում չենք ստանում, օրգանիզմն այն սկսում է «վերցնել» ոսկորներից, մկաններից ու ներքին օրգաններից, ինչը կարող է հանգեցնել օստեոպորոզի զարգացման, երիկամների հիվանդությունների, լյարդի վնասման։

Վիտամին B6-ը կարող է այդ հարցում օգտակար լինել՝ մագնեզիումը հասցնելով այն բջիջներին, որոնք այդ պահին դրա կարիքն ավելի շատ ունեն՝ այդպիսով երաշխավորելով, որ մագնեզիումը, որը ստանում ենք սննդի կամ հավելումների միջոցով, կօգտագործվի առավելագույն արդյունավետությամբ։ Ընդ որում, վիտամին B6-ը նաև մեծացնում է մագնեզիումի օգտակարությունը։

Մագնեզիումի ու վիտամին B6-ի համադրությունը շատ արդյունավետ է ուժեղ սթրեսի դեմ պայքարի հարցում

Այդ երկուսի համադրության կարևորության մասին ներկայացվել է 2018 թ․-ին PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտությունում, որի արդյունքները փաստում են՝ եթե դրանք ընդունվում են միասին, ապա բարենպաստ են անդրադառնում սթրեսի նվազեցման վրա։

Մագնեզիումն ու վիտամին B6-ը թեթևացնում են նախադաշտանային համախտանիշը

Journal of Caring Sciences-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն՝ մագնեզիումի անբավարարությունը համարվում է «նախադաշտանային համախտանիշ հարուցող ու վերջինիս ախտանշանները խորացնող գործոններից մեկը»։ Մագնեզիումի աշխատանքն այս հարցում նյարդամկանային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն գործելն է։

Մագնեզիումի կարևորությունն օրգանիզմի օպտիմալ առողջության համար

Մագնեզիումն օրգանիզմում ամենատարածված հանքանյութերից չորրորդն է և երկրորդ ամենատարածված միջբջջային կատիոնը (դրական լիցքավորված իոնը)՝ կալիումից հետո։ Այն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջների մեծամասնության նորմալ կենսագործունեության համար, սակայն առավել կարևոր է սրտի, երիկամների ու մկանների համար։

Մագնեզիումի ցածր մակարդակը խոչընդոտում է միջբջջային փոխանակությանն ու վատացնում միտոքոնդրիումների աշխատանքը, ինչը կարող է բացասական հետևանքներ առաջացնել, քանի որ միտոքոնդրիումների ֆունկցիայի խաթարումը քրոնիկ հիվանդությունների զարգացման գործոններից է։

Ինչպես նշվում է դեռ 1937 թ․-ի աշխատությունում, մագնեզիումի ցածր մակարդակը սիրտ-անոթային հիվանդությունների առավել ճշգրիտ ցուցիչներից մեկն է, այդ պնդումը հաստատում են նաև վերջերս կատարված հետազոտությունները։

Քանի որ մագնեզիումն օրգանիզմում առավել տարածված հանքանյութերից մեկն է, այն հարյուրավոր կենսաբանական գործառույթներ ունի, որոնցից են․

  • Հանգստացում է մկաններն ու արյունատար անոթները։ Մագնեզիումի անբավարարությունը կարող է մկանային ջղակծկումներ ու թուլություն առաջացնել։
  • Նպաստում է մտավոր ու ֆիզիկական ռելաքսացիային, հանգստացնում նյարդային համակարգը, նպաստում է մելատոնինի արտադրության ավելացմանը։
  • Նպաստում է դետոքսիկացիային ու նվազեցնում է էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը։
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն ու բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունակությունը՝ պաշտպանելով երկրորդ տիպի դիաբետի զարգացումից։

Մագնեզիումն անհրաժեշտ է վիտամին D-ի ակտիվացման համար

Այս հանքանյութը նաև անհրաժեշտ է վիտամին D-ի ակտիվացման համար, և մագնեզիումի անբավարարությունը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի կողմից արևի ճառագայթների կամ հավելումների միջոցով վիտամին D ստեղծելու գործառույթի վրա։

Մարդիկ, որոնք մագնեզիումի բավարար քանակություն են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում վիտամին D-ի անբավարարություն ունենալու վտանգին, ավելին, նրանց մոտ ավելի քիչ է սիրտ-անոթային հիվանդությունների և աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը։

Մագնեզիումը՝ սրտի ու գլխուղեղի համար

Մագնեզիումը որոշիչ դեր ունի նաև գլխուղեղի օպտիմալ աշխատանքի համար, այդ հանքանյութի անբավարարությունը մի շարք նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառ կարող է լինել․ դրանցից են՝

  • Միգրենը,
  • Դեպրեսիան-մագնեզիումը կարևոր է, քանի որ գործում է որպես կատալիզատոր տրամադրությունը կարգավորող նեյրոմեդիատորների վրա, ինչպիսին, օրինակ, սերոտոնինն է։
  • Հիշողության հետ կապված խնդիրներ ու ուղեղի պլաստիկության կորուստ- հիշողությունը վատթարանում է, երբ նվազում են գլխուղեղի բջիջների միջև կապերը՝ սինապսները, մագնեզիումն օգնում է ամրապնդել այդ կապերը։

Առողջության համար վիտամին B6-ի օգտակարությունը

Ինչպես և մագնեզիումը, վիտամին B6-ը, ինչպես նաև B խմբի այլ վիտամինները, կարևոր դեր է խաղում սրտի և գլխուղեղի առողջության համար։ Այն օգտագործվում է նեյրոհաղորդիչների ստեղծման համար և անհրաժեշտ է հղիության և նորածնային շրջանում ուղեղի ճիշտ զարգացման համար:

Ինչպես և մագնեզիումը, վիտամին B 6-ը, ֆոլաթթուն և B12-ը հատկապես կարևոր են մտավոր ունակությունների զարգացման ու պահպանման համար, դրանք կարևոր դեր են խաղում թուլամտության, Ալցհեյմերի հիվանդության դեպքում։

Ազդեցության հիմնական մեխանիզմը հոմոցիստեինի ճնշումն է, որի մակարդակը սովորաբար բարձրանում է, եթե կա գլխուղեղի դեգեներացիա։ Հոմոցիստեինի բարձր մակարդակը նաև կապվում է աթերոսկլերոզի զարգացման հետ։

Լավ է, որ օրգանիզմն ընդունակ է հոմոցիստեինը բնական ճանապարհով դուրս բերելու, այն պայմանով, եթե ստանում է բավարար քանակությամբ B9 (ֆոլաթթու), B6 և B12 վիտամիններ։

Վիտամին B6-ը նաև կարևոր է՝

  • Նյութափոխանակության համար, քանի որ օգնում է ճեղքել ամինաթթուները մկաններում՝ էներգիայի համար և վերածում կաթնաթթուն գլյուկոզի՝ լյարդում։
  • Իմունային համակարգի համար, քանի որ օգնում է ստեղծել արյան սպիտակ գնդիկները, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ։
  • Մազերի ու մաշկի համար։

Ինչպես բարելավել մագնեզիումի և վիտամին B6-ի մակարդակն օրգանիզմում

Սննդից ստացվող մագնեզիումի՝ խորհուրդ տրվող օրական նորման 310 – 420 մգ է՝ մեծահասակների համար՝ կախված տարիքից, սեռից ու հղիության առկայությունից, B6-ի օրական խորհուրդ տրվող նորման տատանվում է 1,2-2 մգ-ի սահմանում՝ կախված սեռից ու տարիքից։

Մագնեզիումը և վիտամին B6-ը լիուլի պարունակվում են մթերքների կազմում։ Մագնեզիումի հարուստ աղբյուր են կանաչեղենը, հատապտուղները, ավոկադոն, ընդեղենը, կակաոն, սերմերի շատ տեսակներ։

Մագնեզիումի անբավարարության գլխավոր թշնամիներից մեկը վերամշակվող սնունդն է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ Մարկոլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031