Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր:
Մինչ մեդալների հանձնումը, ամփոփիչ խոսքով հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտորը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահը և շնորհավորել բոլորին Հայաստանում գիտակրթական այս կարևոր միջոցառման հաջող անցկացման կապակցությամբ:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ամփոփվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները օլիմպիադայում հաղթած մասնակիցներին համապատասխանաբար հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ