Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձել ենք վերականգնել անցյալը, որ տեսնենք, թե ինչ սարսափելի ներկա է դարձել ապագան, որի մեջ ապրում ենք». Իլյա Խրժանովսկի

Հուլիս 17,2022 11:15

19-րդ  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերի թվում է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց եւ սկանդալային կինոնախագծերից մեկի հեղինակ, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր  Իլյա Խրժանովսկին:

Ռեժիսորի ներկայությամբ Երեւանում կայացավ նրա «Դաու.Այլասերում» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Խրժանովսկին 2007 թվականից սկսած ձեռնամուխ է եղել 14 լիամետրաժ ֆիլմերից բաղկացած 700 ժամ տեւողությամբ մարդաբանական «Դաու» նախագծի նկարահանմանը: Ռեժիսորն ասաց, որ իր ֆիլմը շատ երկար է,  եւ գուցե դրսի շոգը ստիպի մնալ ցուցադրությանը: «Մարդիկ, որոնք առաջին անգամ են առնչվում այս ֆիլմի հետ, կամ  հանգիստ դիտում են այն մինչեւ վերջ, կամ էլ կեսից լքում են դահլիճը: Երկու դեպքում էլ ես նորմալ եմ ընկալում»,-ընդգծեց ռեժիսորը:

Նա ներկայացրեց «Դաու» նախագիծը, որը պետք է ֆիլմ լիներ խորհրդային ֆիզիկոս, մաթեմատիկոս Լև Լանդաուի  կյանքի մասին, սակայն վերածվել Խորհրդային բռնապետության մասին պատմող 700-ժամյա նախագծի:

Խրժանովսկին նշեց, որ էկրանին իրական մարդիկ են, ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, նրանց  մի մասը հայտնի գիտնականներ են, որոշները  պետանվտանգության աշխատակիցներ, մի մասը հանցագործներ են, նկարվել են նաեւ շամաններ ու հոգեւորականներ:

«Նախագծին պետք  է մի կողմից վերաբերվել որպես ֆիլմի, մյուս կողմից որպես յուրահատուկ փորձառության, բոլոր մասնակիցները մի քանի տարի են անցկացրել Խարկովի գիտական կենտրոնում, եւ տեւական շրջանում մարդիկ այդտեղ ապրել եւ աշխատել են, եւ դեկորացիաների ներսը կարելի էր թափանցել միայն համապատասխան հագուստներով, հատուկ  կանոններին հետեւելով»,-ասաց Խրժանովսկին:

«Փորձել ենք վերականգնել անցյալը, որ տեսնենք, թե ինչ սարսափելի ներկա է դարձել ապագան, որի մեջ ապրում ենք»,-ասաց ռեժիսորը:

Հավելենք, որ  Խրժանովսկու 14 ֆիլմերից երկուսը՝ «Դաու․ Նատաշան» եւ «Դաու․ Այլասերումը» ցուցադրվել են Բեռլինի 70-րդ կինոփառատոնում, որտեղ «Դաու․ Նատաշան» արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031