Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին: Նախաքննության շահերից ելնելով, տղամարդու և կնոջ ինքնությունները չենք հրապարակում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում