Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիսը պատմեց՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել

Հուլիս 16,2022 19:20

Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը ներկայացվեց նաեւ «Բազկամարդը» գիրքը:

Ընթերցելով գիրքը՝ պետք է հասկանալ, որ բազմապատիկ հարվածներ ստացած մարդը եթե կարողացել է այսքան առաջ շարժվել, ամուր կամք ունենալ, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է: Այսօր անդրադառնալով իր հեղինակած «Բազկամարդը» գրքին, ասաց ռազմական թեմաներով գրող, լրագրող Դավիթ Դավթյանը:

Նա իր հերոսի՝ Սարգիս Ստեփանյանի հետ մասնակցում էր Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Երազ» այգում: Այստեղ 7 գրքերի շնորհանդես էր, որտեղ մարդիկ հանդիպումներ ունեցան գրքերի հեղինակներին եւ թարգմանիչներին:

Սարգիս Ստեփանյանն ու Դավիթ Դավթյանը համատեղ ներկայացրել էին «Բազկամարդը»: Նրանք խոսեցին ճգնաժամերը կամքով հաղթահարելու մասին: Գրքում Սարգսի կյանքն է՝ մանկությունից սկսած: Պատմվում է նաեւ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում ստանալու մասին, որի ժամանակ նա կորցնել է ստորին վերջույթները եւ աջ վերին վերջույթը:

Դավիթն ասում է, որ գիրքը միասին են գրել: Պատմությունները պատմել են Սարգիսի հարազատները, բժիշկներն ու ընկերները: Գրքում խոսվում է նաեւ նրա՝ վերականգնողական շրջանի մասին՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել, հասել բարձունքների:

Դավիթի խոսքով՝ «Բազկամարդը» մոտիվացիա է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց եւ, առհասարակ, բոլոր այն մարդկանց համար, որոնք հանդիպել են մեծ դժբախտությունների:

Սարգիսն էլ գտնում է, որ անկախ ամեն ինչից, մարդու հետ ինչ էլ պատահում է, նա պետք է կյանքը լիարժեք ապրի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031