Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված անձը ներխուժել է բանկ, ներարկում կատարել բանկի կառավարչին և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ

Հուլիս 16,2022 18:37
spid

Հուլիսի 15-ին, ժամը 12.15-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկից տագնապի ազդանշան է ստացվել:
Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն:

Նույն օրը, ժամը 13.00-ին բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:

Ժամը 13.40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որ բանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել:

Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031