«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Հայկյան-2021» մրցանակաբաշխությունը:
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:
Կարդացեք նաև
2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայկյան» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝
- մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար՝ Բենիկ Գալստյանը,
- «Ոսկանապատ» վերլուծական հարթակ» նախագծի համար՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,
- առողջապահության ոլորտում մասնագիտական նվիրված աշխատանքի համար՝ Մարիաննա Մալխասյանը և Մարիամ Մալխասյանը,
- հայատյացության դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Անժելա Էլիբեգովան,
- «Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպությունը,
քաղաքացիական հասարակությանն աջակցած միջազգային կազմակերպություններից՝
- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը,
- հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շրջանակներում կրթական ծրագրեր իրականացրած՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը,
- հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ Շուշան Պետրոսյանը ևԴավիթ Ամալյանը,
- Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդների հայրենասիրական ոգով դաստիարակման գործում անուրանալի ավանդի համար՝ Գուրգեն Մելիքյանը,
- երիտասարդներին հանրային ակտիվ կյանքին ներգրավելու ներդրման և գործուն ջանքերի համար՝ Հենրիխ Դանիելյանը:
«Հայկյան» հատուկ մրցանակներից բացի, հանձնվել են նաև շնորհակալագրեր: Մասնավորապես, շնորհակալագրերի են արժանացել՝ «Նազանի» հայ կանանց ակումբի ստեղծման համար՝ Աննա Հովները, սոցիալական հարթակներում ազգային բովանդակության առաջմղման համար՝ Արմեն Հարությունյանը:
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ