Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը. Վարդան Պետրոսյան

Հուլիս 16,2022 14:50

Դերասան, կատակերգու Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։

Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…

Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն` ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։

Խորին ցավակցություններս` հարազատներին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այո, նրանք ժառանգորդներն են նախկինների և նրանց գործի շարունակողը: Այսպես կշարունակվի, քանի դեռ չի փոխվել սուպերվարչապետական այս արատավոր սահմանադրությունը, որը չի կարող ապահովել դատաիրավական համակարգի անկախությունը գործադիր իշխանությունից: Դատավորներն իրենց մաշկը փրկելու համար կատարել և կատարելու են վերևից իջեցված քաղաքական պատվերները: Ընդդիմադիր գործիչներից միայն Պարույր Հայրիկյանն է սահմանադրությունը փոխելու հարցը կարևոր համարում և պայքարում դրա համար:
    Եթե իշխանությունը փոխվի և դրանից անմիջապես հետո այս սահմանադրությունը չփոխվի, նույնիսկ արդար ընտրված նոր իշխանությունը դառնալու է բռնապետական, քանի որ այսպիսի համակարգը գործադիրին հնարավորություն է տալու դատավորներին իր բռի մեջ պահել և նրանց թելադրել իր կամքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031