Հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ ս.թ. հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին «Facebook» սոցիալական ցանցի, այնուհետև «Viber» և «Telegram» հավելվածների միջոցով «Natixis Group» կազմակերպությունը ներկայացնող աշխատակիցների հետ ձեռք են բերել 45.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու պայմանավորվածություն։
Վարկի ձևակերպման ընթացքում իրենցից պահանջել են «MoneyGramm» միջազգային փոխանցման համակարգի միջոցով, իրենց կողմից տրամադրված տվյալներով փոխանցել 880 ԱՄՆ դոլար՝ իբր վարկային պայմանագիրը նոտարով հաստատելու համար։
Նշված գումարը Ռ. Ա.-ի կողմից փոխանցվելուց հետո հափշտակվել է անհայտ անձի /անձանց/ կողմից, ինչի արդյունքում պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Կարդացեք նաև
ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ զգուշացնում է.
Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու և նոր վարկ տրամադրելու պատրվակով պահանջում են գումարներ, որից հետո դրանք խարդախության եղանակով հափշտակում: Խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն, չտրվել խաբկանքի, զերծ մնալ օնլայն հարթակում արագ ձևակերպվող վարկերի և կամ տարբեր պարագաների առք ու վաճառքի գայթակղիչ առաջարկներից:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն