Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած տեղեկության, մարզաձեւի միջազգային ասոցիացիայի առաջիկա արտահերթ նիստը կկայանա աշնանը, Հայաստանում:
Այս որոշումն ընդունվել է Ալժիրում կայացած IBA հերթական նիստում, երբ քվեարկության է դրվել ընդլայնված համաժողով անցկացնելու վայրի ընտրության հարցը: Հավակնորդ երկրները եղել են Հայաստանը, Թուրքիան եւ Նիդերլանդները: Քվեարկությանը մասնակցած 17 ներկայացուցիչներից 15-ը, արձանագրելով, որ բռնցքամարտի աշխարհում Հայաստանի հեղինակությունը կտրուկ մեծացել է, ձայնը տվել է մեր երկրին: Նշվում է, որ մեծ դեր է խաղացել նաեւ Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության կազմակերպումը բարձր մակարդակով:
ՀԲՖ-ն տեղեկացնում է՝ սպասվում է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն շուրջ 200 երկրի 400 պատվիրակներ: Նրանք համաժողովում քննարկելու են օրակարգային գլխավոր՝ IBA նախագահի նոր ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության հետ կապված հարցը:
ՄՕԿ-ը չի ընդունել IBA նախագահի վերջին ընտրության արդյունքները՝ նշելով, թե եղել են խախտումներ, isk Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան պնդում է, որ նախագահի ընտրության ժամանակ առաջնորդվել է կանոնադրության պահանջներով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ