Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հուլիսի 11-15-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում մարդու իրավունքների պաշտպանության գծով իրավաբան, ՄԱԿ-ի իրավախորհրդատու Շիլա Փայլանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում Շիլա Փայլանը Արցախի թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ, այցելել է Արցախի մի շարք սրբավայրեր, շրջել տարբեր բնակավայրերով՝ զրույց ու քննարկումներ ունենալով համայնքաբնակ մեր հայրենակիցների հետ։ Այցի ընթացքում տիկին Փայլանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ մի շարք պետական այրերի հետ։
Տիկին Փայլանի Արցախ այցելության նպատակն էր՝ անցկացնել անկախ հետազոտություններ ու հարցազրույցներ՝ բնակչության անվտանգության և ապահովության պայմանները գնահատելու և միջազգային հանրությանը հաղորդ դարձնելու համար:
ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ