Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու․ Սուրեն Սարգսյան

Հուլիս 16,2022 12:24

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուիլիամ Բըրնսի այցի մասին․

Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այս առումով ԿՀԳ գործընկերը ԱԱԾ-ն չէ, այլ ԱԽՔ-ն է, քանի որ հայ-ադրբեջանական «հաշտեցման» մի գիծը Գրիգորյանն է տանում՝ Հաջիևի հետ (կարծում եմ դրա համար էր ԱԱԾ-ն ասում, որ իրենք այցից տեղակ չեն: Բնականաբար տեղյակ էին, բայց հասցեատերը իրենք չէին:)
Վստահ եմ այցի օրակարգն ամերիկյան է: Մենք օրակարգ չունենք:

Իսկ մեր տարածաշրջանում Գործակալության հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում՝ Ռուսաստանը և Մոսկվային Հարավային Կովկասից հանելը (ինչն այդքան էլ հեշտ չէ), (դրա համար էլ Իրանում կարծես հանգիստ են): Համարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը (ի դեպ, դրանով էլ կարելի է բացատրել, որ այցի մասին տեղեկությունները հանրայնացվեցին ռուսական ԶԼՄ-ով):

Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ նաև, թե Բըրնսը որտեղից է եկել Երևան և ուր է ուղևորվել Երևանից:
ԿՀԳ համար մեր տարածաշրջանում առավել կարևոր պետութուններ են Վրաստանն ու Ադրբեջանը: Ի դեպ, ԿՀԳ նախկին ղեկավար Հասպելը ժամանակին ղեկավարել է Ադրբեջանում տեղակայված ԿՀԳ կայանը:

Նորից ասեմ: Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու: Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ:

Հ.Գ. Ի դեպ, սա ԿՀԳ տնօրենի առաջին հանդիպումը չէ Հայաստանի ղեկավարի հետ: Դեռևս 1994թ. Հայաստանի նախագահն իր Վաշինգտոնի կեցավայրում ընդունել էր ԿՀԳ տնօրենին: Այդ ժամանակ ԿՀԳ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031