Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները քննարկում են հայ-թուրքական երկխոսության ընթացքն ու Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 16,2022 10:50

Վաշինգտոնն ու Բրյուսելն անվերապահորեն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ընդգծել է, որ երկխոսությունը դրական կազդի ողջ տարածաշրջանի վրա անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից:

Իր հերթին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, կարևորել է երկխոսությունը՝ ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից «ՀՀ-ի ու Թուրքիայի միջև նորմալացման գործընթացն առաջ մղելու ջանքերը»:

American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայք Ռուբինը որպես դրական նախանշան է որակում հայ-թուրքական երկխոսությունն ու առաջնորդների միջև հեռախոսազրույցը՝ կարևորելով հատկապես կողմերի միջև պայմանավորվածություններն առևտրային թռիչքների իրականացման ու երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի վերաբացման մասին: Ռուբինը հիշեցնում է, սակայն, որ նախկինում թուրքական կողմը չեղարկել էր բոլոր պայմանվորվածությունները:

«Հայկական կողմը կարող է կասկածներ ունենալ, քանի որ 2009թ.-ին, երբ բանակցությունները ընթացքում էին, Էրդողանը հրաժարվեց բանակցելուց՝ հայտարարելով, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ համաձայնություն չկա Ադրբեջանի հետ։ Թուրքիան պետք է կողմնորոշվի՝ այն գաղութատիրական տերություն է, թե անկախ պետություն»,- կարծում է Ռուբինը:

Թուրքական կողմի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած վերջին շրջանի մոտեցումներն ու կողմերի միջև երկխոսության ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը Ռուբինը կապում է Թուրքիայի տնտեսական խնդիրների հետ: Ըստ նրա՝ այսօր Անկարան շահագրգռված է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես կառուցողական խաղացող:

«Վերլուծաբանների շրջանում առկա է մտավախություն, որ Թուրքիան քողարկում է իր ֆինանսական սնանկությունն էներգետիկ ծրագրերով և այլ միջոցներով, սակայն սեպտեմբերին դա անհնարին կդառնա, և Թուրքիան ստիպված կլինի հայցել օգնություն՝ պատճառաբանելով, որ նրա ֆինանսական կործանումը չափազանց մեծ ցնցում կառաջացնի աշխարհում: Եվ չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վերաբերյալ Էրդողանի նախկին պոպուլիստական հայտարարություններին՝ Թուրքիան կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի աղաչել Արևմուտքին օգնություն ցուցաբերել իրեն, ուստի Անկարան ցանկանում է նախքան այդ պահը կառուցողական դերակատարություն ստանձնել»,- կարծում է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031