Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատյան հարթավայրում ունենք էկոլոգիական լայնամասշտաբ աղետ. «Փաստ»

Հուլիս 16,2022 10:22

«Տարիներ առաջ մեր կազմակերպությանը հրավիրեցին Հովտաշեն՝ ահազանգելով արագիլների աղտոտման մասին, այնտեղ անկած արագիլ նաև հայտնաբերեցինք: Փորձաքննություն եղավ, ասացին, որ փետուրները յուղոտվել են, դրա համար չի կարողացել թռչել և անկել է: Հետո արագիլների աղտոտման դեպքերն ավելացան, բնապահպանական շարժում սկսվեց, կամավորները և միջազգային կազմակերպությունները սկսեցին օգնել արագիլներին և այլն: Կարծիք կար, որ հաջորդ տարիներին նման դեպքեր չեն լինի, քանի որ ուղղակի ինչ-որ յուղային ապրանք տանող մեքենան շուռ է եկել ջրի մեջ և աղտոտել այն, հետևաբար՝ նաև արագիլներին: Բայց այդպես չեղավ. 2017 թ.-ից հետո անընդհատ բախվում ենք այս խնդրի հետ: Ամեն տարի հունիսի վերջերին, հուլիսին արագիլների աղտոտման խնդիրն առաջանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Պատկան մարմինների մեկնաբանությամբ, պատճառը աղբավայրերն են, որտեղ սնվում են արագիլները: «Սա իրականություն է, բայց միայն սա չէ պատճառը, մասնագետները պնդում են, որ ջրային ռեսուրսները յուղային նյութ են պարունակում, ինչը կարող է վնասել արագիլների փետուրներին»,-նշում է մեր զրուցակիցը: Բայց սրանք ընդամենը վարկածներ են, հստակ պատճառները որևէ մեկը չգիտի: «Այս առումով պատկան մարմինները, հատկապես տեսչական մարմինը, իրենց տեղում չեն, ոչինչ չի արվում այս խնդրի առաջացման պատճառները պարզելու համար: Այն, ծածկվելով միջազգային կազմակերպությունների, կամավորների և ՀԿ-ների աշխատանքով, փորձում է ցույց տալ, որ աշխատում է»,-հավելում է բնապահպանը:

«Լինում են արագիլների անկման դեպքեր, քանի որ արագիլն ուղղակի կարող է սովից սատկել՝ չկարողանալով իր բուն բարձրանալ, սնունդ հայթայթել  և այլն: Հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանում, մասնավորաբար Արարատյան հարթավայրում ունենք էկոլոգիական լայնամասշտաբ աղետ, որի լուծմամբ զբաղվում են բացառապես կամավորները: Բոլոր ահազանգերն ուղարկում եմ նաև տեսչական մարմնին, բայց կառավարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը լռում են, տեսչական մարմնի մասին չեմ էլ խոսում արդեն: Տեղում որևէ հետազոտություն չի արվում: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ մեր երկրում շրջակա միջավայրի պահպանությունը շատ ցածր մակարդակի վրա է դրված»,-ընդգծում է Ադամյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031