Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաղանդավոր խեցեգործ Ալինա Գիշյանի մասին հոդվածը՝ խորվաթական կայքէջում․ «Ազգ»

Հուլիս 16,2022 10:10

Խորվաթական croatiaweek անգլերեն կայքէջը հրատարակել է «Խորվաթիան տուն դարձնելով. ծանոթացե՛ք տաղանդավոր խեցեգործ Ալինա Գիշյանի հետ» հոդվածը:

Հինգ տարի առաջ Հայաստանից Խորվաթիա տեղափոխված Ալինան ապրում է Դուգա Ռեսայում, խորվաթ ամուսնու՝ Տոմիսլավի հետ: «Ես սիրահարված եմ խորվաթական բնությանը: Պաշտում եմ Ադրիատիկ ծովի կապույտն ու փիրուզագույնը: Այս գույները կարող եք տեսնել իմ աշխատանքներում»,- ասում է Ալինան, որը ծնվել է հայ վաստակավոր խեցեգործների ընտանիքում: Անցած տասնվեց տարվա ընթացքում նա մեծ փորձ է կուտակել եւ զարգացրել խեցեգործության սեփական ոճը: Այժմ Ալինայի գործերը կարելի է տեսնել բազմաթիվ ցուցահանդեսներում, պատկերասրահներում եւ տոնավաճառներում:

«Այս տարի ես մասնակցել եմ երկու ցուցահանդեսի Զագրեբում եւ արվեստի տոնավաճառի՝ Դուբայում»,- ասում է Ալինան, որը վաճառում է իր աշխատանքներն առցանց եւ ցուցահանդեսներում: Նա ասում է, որ շատ նմանություններ է տեսնում խորվաթների եւ հայերի միջեւ, եւ դա նրան Խորվաթիայում երկրորդ տան զգացողություն է տալիս: Ամենագրավիչ նմանությունը նա տեսնում է հին խորվաթերեն գրի՝ գլագոլիցայի եւ հայերեն այբուբենի միջեւ: «Կա վարկած, որ գլագոլիցան ստեղծվել է հայկական լեռնաշխարհում, բացի այդ, տառերից մի քանիսը գրեթե նույնն են: Ի տարբերություն հայկական տառերի, գլագոլիցան երբեք չի պատկերվել զարդանախշերով, եւ սա ինձ գաղափար տվեց լրացնել այդ «բացը»,- ասում է Ալինա Գիշյանը:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031