Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Ալեքսանդր Կոչուբաև

Հուլիս 16,2022 00:12

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ): Այս իշխանությունները հասկանալով, որ ջուր քրեական գործերով այլևս անհնար է անձանց պահել անազատության մեջ, անում են իրավիճակից բխող ամեն ինչ, որ քաղբանտարկյալները մահանան: Դատավոր Ֆարխոյանն էլ շուրջ մեկ ամիս ժամանակ չգտավ, որպեսզի շտապ նիստ գումարի և քննարկի կալանավորման հետ անհամատեղելիությունը պարզելու միջնորդությունը, իսկ պետությունը ակնհայտորեն տապալում է Ն. Մանթաշյանի առողջության պահպանման գործառույթը: ՔԿՀ վարչակազմը և բժիշկները եղած ռեսուրսներով անում են ամեն ինչ, բայց այդ ամենը բավարար չէ անձի առողջությունը պահպանելու համար, քանի որ չունեն համապատասխան միջոցներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031