Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ

Հուլիս 15,2022 23:59

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին:

Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թվում՝ վարչակազմին բանավոր տեղեկություններ, դիմումներ, միջնորդություններ չեն ներկայացվել:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմեն Գրիգորյանի հետ միևնույն խցում գտնված անձանց հետ անցկացված բանավոր հարցման արդյունքում պարզվել է նաև, որ Արմեն Գրիգորյանը առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց հետո հերթապահ բուժքրոջ առաջնային զննության ժամանակ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, զարկերակային ճնշումը՝ -170/110, HCV/-/.. HIV/-/…COVID-19/-/ : 2022 թվականի մայիսի 19-ին Արմեն Գրիգորյանը մասնաշենքի բժշկի կողմից ևս ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել են գանգատներ գլխացավից, գլխապտույտից, երբեմն գերճնշումից: Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշվել է՝ Զարկերակային հիպերտենզիա I-IIօ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի:

Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը գտնվել է նույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:

Նույն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալ ստորաբաժանմանը որևէ գրություն չի հասցեագրվել:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031