Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ ոչինչ հայտարարել Նիկոլի բանավոր-գրավոր պայմանավորվածությունները»․ ընդդիմության նոր նախաձեռնությունը

Հուլիս 15,2022 23:30

«Մի նախաձեռնությամբ ենք հանդես գալու։ Հիմա մշակում ենք չեղարկման հռչակագիր, որի էությունը հետեւյալն է․ հաշվի առնելով այն, որ Նիկոլը կապ չունի հայ ժողովրդի շահերի եւ կամարտահայտության հետ, որ ժողովրդին խոստացավ մի բան, բայց անում է այլ բան, որ սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլի ցանկացած բանավոր եւ գրավոր պայմանավորվածություն»,-Ֆրանսիայի հրապարակում դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները դրա տակ ստորագրեն։ Աշխարհը, Ալիեւը եւ Էրդողանը պետք է հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է եւ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը հուլիսի 21-ին է՝ 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031