Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի գաղտնիք կա, թե ինչու այսօր նա հրաժարական չի տալիս»․ Գեղամ Նազարյան

Հուլիս 15,2022 22:30

«Երեկ վարչապետը հայտարարեց, որ գնաճը չվերահսկելու պատճառով հրաժարական կտա, բայց դա Իտալիայի վարչապետն էր, ոչ թե Հայաստանինը։ Մարդը որովհետեւ չի կարողանում գնաճը վերահսկել, իսկ այս տղան մեր տղերքին տարավ գիտակցված դրեց զոհասեղանին, մնաց։ Տեսա՞ք ինչ եղավ։ Եթե մտածում եք՝ ինքը կամավոր հրաժարական է տալու, ճիշտ եք անում, որովհետեւ մենք ճնշում ենք գործադրելու այնքան, որ այն ուժեղ լինի Թուրքիայից եւ Ադրբեջանից»,-դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մի գաղտնիք կա, թե ինչու այսօր հրաժարական չի տալիս։ Որովհետեւ մենք այսօր բարի ենք, մեղմ ենք, մեր, ժողովրդի ճնշումն առայժմ զիջում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշմանը։ Հենց մեր ճնշումն ավելի ուժեղ լինի, նա հրաժարական է տալու»,-նշեց Գեղամ Նազարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031