Լրահոս
Օրվա լրահոսը

Համագումարն ողջունում է Ներկայացուցիչների պալատին՝ ընդունելու համար Թուրքիային F-16-ների վաճառքի արգելքը և Ալիևին ու Էրդողանին 2020թ.-ին Արցախում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելը

Հուլիս 15,2022 22:20

Համագումարն ողջունում է Ներկայացուցիչների պալատին՝ ընդունելու համար Թուրքիային F-16-ների վաճառքի արգելքը և Ալիևին ու Էրդողանին 2020թ.-ին Արցախում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելը՝ ի թիվս այլ փոփոխությունների

Վաշինգտոն – Ս.թ. հուլիսի 14-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին՝ ընդունելու համար Թուրքիային F-16-ների վաճառքի արգելքը և Ալիևին ու Էրդողանին 2020թ.-ին Արցախում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելը՝ ի թիվս 2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) համար ներկայացված այլ փոփոխությունների, հաղորդեց Համագումարը:

«Համագումարը շնորհակալություն է հայտնում Հայկական և Հունական հարցերով հանձնախմբերի ղեկավարությանը և այս առանցքային երկկուսակցական փոփոխությունների հովանավորներին ու աջակիցներին»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթին (Դեմոկրատ, Վաշինգտոն) և ավագ անդամ Մայք Ռոջերսին (Հանրապետական, Ալաբամա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջիմ ՄաքԳավերնին (Դեմոկրատ, Մասաչուսեթս)»,– հավելեց Խալոյանը:

Խոսելով ի պաշտպանություն կոնգրեսական Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) փոփոխության՝ կապված ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևի հետ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց, որ շատ անդամներ «տարիներ շարունակ շատ անհանգստացած են եղել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի պահանջների հաճախակի կասեցմամբ, որովհետև ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիան Հայաստանի դեմ և պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատճառով 2 տարիի առաջ»:

«Մենք չենք կարծում, որ որևէ արդարացում կա կասեցման համար այն մշտական սպառնալիքի պատճառով, որն Ադրբեջանը գործադրում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի նկատմամբ, ինչը շարունակվում է այդ պատերազմից հետո»,– շարունակեց Փալոնը։

Ներկայացուցիչների պալատի դահլիճում առաջարկելով կոնգրեսական Քրիս Պապասի (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր) կողմից հովանավորվող փոփոխությունը, որն արգելում է F-16-ների վաճառքը Թուրքիային՝ կոնգրեսական Փալոնն ընդգծեց Էրդողանի Թուրքիայի ապակայունացնող վարքագիծը և դրա միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները:

«Մենք չենք կարող անտեսել Էրդողանի վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումները և հակաժողովրդավարական գործողություններն իր երկրի ներսում, որոնք նա օգտագործում է իշխանությունն իր ձեռքերում պահելու համար»,– հայտարարեց կոնգրեսական Փալոնը:

Կոնգրեսական Փալոնը շարունակեց. «Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի դրդի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի: Ավելի հավանական է, որ այդ զենքերը տարածաշրջանում կհանգեցնեն մահվան և ավերածությունների նոր դեպքերի: Չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգները թույլ է տվել Էրդողանին թելադրել իր պայմանները և թաքնվել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի հետևում: Նա խուսափել է բախվել իրական, ավելի լուրջ հետևանքներին, քան մի հարված դաստակին՝ միջազգային իրավունքի իր կոպտագույն խախտումների համար իր երկրի ներսում և արտերկրում, և ժամանակն է, որ մենք վերջապես ասենք, արդեր բավական է»:

Ներկայացուցիչների պալատի կողմից այս փոփոխության ընդունումը նաև ամրապնդում է հակադարձումը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի՝ Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 վաճառելու առաջարկին:

Համագումարն ուժգին աջակցել և հորդորել է ընդունել հետևյալ երկկուսակցական փոփոխությունները.

Փոփոխություն, որը հովանավորեցին կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և համահովանավորեցին կոնգրեսականներ՝ Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա),  Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Լեսկոն (Դեմոկրատ, Արիզոնա), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան), Կիմ Յանգը (Հանրապետական, Կալիֆոռնիա), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան), Կեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Դոն Բեյերը (Դեմոկրատ, Վիրջինիա), Թոմ Մալինովսկին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունն «արտահայտում է Կոնգրեսի այն կարծիքը, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Կոչ է անում վարչակազմին համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի հստակեցվի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»:

Փոփոխություն, որը հովանավորեցին կոնգրեսականներ՝ Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և համահովանավորեցին կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա). Այս փոփոխության համաձայն պետք է «պատրաստել մի զեկույց` 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության մասին, որը Կոնգրեսին պետք է ներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ խորհրդակցելով»։

Փոփոխություն, որը հովանավորեց կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և համահովանավորեցին կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաշիդա Թլաիբը (Դեմոկրատ, Միչիգան), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլիսա Սլոտկինը (Դեմոկրատ, Միչիգան) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունն «ուղղորդում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ աշխատելով՝ փաստագրել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման պահանջների քննարկման մանրամասները և զեկույց կազմել՝ թե արդյո՞ք անվտանգության աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Փոփոխություն, որը հովանավորեց կոնգրեսական Քրիս Պապասը (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և համահովանավորեցին կոնգրեսականներ՝ Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան),  Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջոշ Գոթհայմերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Նիքոլա Մալիոտակիսը (Հանրապետական, Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրեդ Շնայդերը (Դեմոկրատ, Իլինոյս), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս). Այս փոփոխությունը «նախագահին արգելում է Թուրքիային վաճառել կամ արտահանել նոր F-16-ներ կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաներ կամ արդիականացման հավաքածուներ, մինչև նախագահը Կոնգրեսին չներկայացնի վկայագրություն, որ նման մատակարարումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից և որը կներառի ձեռնարկված կոնկրետ քայլերի մանրամասն նկարագրություն՝ երաշխավորելու, որ նման F-16-ները Թուրքիայի կողմից չեն օգտագործվում Հունաստանի օդային տարածքով շարունակական չարտոնված տարածքային ամբողջականությունը խախտող թռիչքների համար»:

Փոփոխություն, որը հովանավորեց կոնգրեսական Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան) և համահովանավորեցին կոնգրեսական Դերին Լահուդը (Հանրապետական, Իլինոյս). Այս փոփոխությունը «ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում պահանջում է զեկույց, որը պարունակում է գնահատական Լիբանանում հումանիտար իրավիճակի մասին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք 2022թ.-ի փետրվարի 24-ին սկսված և շարունակվող ներխուժման հետևանքով Լիբանան ցորենի ներմուծման դեֆիցիտի ազդեցության մասին»:

Համագումարը նաև ողջունեց Կանոնների հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնի կողմից առաջարկված երկու փոփոխությունների ընդունումը, որոնք ուղղված են ընդլայնել Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի ազդեցությունը և ուժեղացնել մոնիտորինգը, հաշվետվությունը, վերահսկողությունը և զենքի վաճառքի ու մարդու իրավունքների վերաբերյալ որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031