Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր, որ Թուրքիան վերադարձել է շարունակելու հայոց ցեղասպանությունը, մինչդեռ օրեր առաջ Էրդողանին տոն էր շնորհավորում»

Հուլիս 15,2022 22:40

«Իշխանությունը մոլորեցնում է, երբ ասում է, թե նախապայմաններ չկան։ Կան հստակ նախապայմաններ։ Արցախյան ճակատում զիջումներն  իրավական հիմք են ստանում։ Մյուս պահանջն այն է, որ ՀՀ-ն ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները եւ հրաժարվի ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից։ Ակնհայտ է, որ այդ հանդիպումներում խոսակցությունները սրանց մասին են, այլապես մեկ հանդիպմամբ կհաստատվեին դիվանագիտական հարաբերություններ, կբացվեին սահմանները։ Իշխանությունն ընդունել է Թուրքիայի պայմանները եւ գնում է նոր զիջումների»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վերջերս կայացած ՀՀ-ի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հերթական հանդիպմանը։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ 2020թ․-ի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիայի միջոցով Մերձավոր արեւելքից Ադրբեջան են տեղափոխվել վարձկան-ահաբեկիչներ, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը․ «Մինչդեռ օրեր առաջ Էրդողանին տոն էր շնորհավորում։  Մեզ մոլորեցնում են, թե պետք է ընդունել թուրքերի պահանջները, որ չկոտորվենք։ Իրականում կոտորվելու ենք, քանի դեռ այս դավաճան իշխանությունը գոյություն ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031