Կինոպրոդյուսեր, դիմադրության շարժման գաղափարակից Արմեն Գրիգորյանն այսօր կտրուկ վատացավ դատական նիստի ընթացքում․ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ֆրանսիայի հրապարակում այսօր դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց՝ այս ընթացքում մի քանի պատգամավորների հաջողվել էր ՔԿՀ-ում տեսակցել Արմեն Գրիգորյանին, ինչից հետո մյուս պատգամավորներին արգելել էին նրան տեսնել։
«Նա շատ զարմացավ մեզ տեսնելով, շատ ուրախացավ։ Սեղանին Մարկես էր դրված, տրամադրությունը բարձր էր, վճռական։ Առողջական խնդիրներ ուներ, բայց որեւէ կերպ չանդրադարձավ առողջությանը։ Երբ հետաքրքրվում էինք, հարցնում, թե ինչով կարող ենք օգնել, ասում էր՝ ես հեչ, իմ մասին մի մտածեք, որքան պետք է՝ կնստեմ, փոխանցեք դրսում պայքարողներին, որ չդադարեցնեն իրենց պայքարը եւ օր առաջ հեռացնեն այս սրիկաներին»,-պատմեց Արեգնազ Մանուկյանը։
Նա Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը, նրան կալանավորելու փաստն աբսուրդ է համարում․ «Իշխանության համար ընդդիմախոսների դեմ մահակ է դարձել քրեական գործ «կարելը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ