Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Գրիգորյանը սպանվեց իշխանության ձեռքով»․ Իշխան Սաղաթելյան

Հուլիս 15,2022 21:21

«ՀՀ-ի այսպես կոչված իշխանության քաղաքական որոշման արդյունքում կրկին հայ մահացավ, ավելի ճիշտ՝ կրկին հայ սպանեցին։ Արմեն Գրիգորյանը սպանվեց իշխանության ձեռքով՝ նրա կամակատար քննիչի, դատավորի, դատախազի անմիջական մասնակցությամբ»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ կինոպրոդյուսեր, դիմադրության շարժման գաղափարակից Արմեն Գրիգորյանն այսօր կտրուկ վատացավ դատական նիստի ընթացքում․ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգային թշնամանք հարուցելու համար։

«Երեկ էլ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, որը հայ դատի համար հսկա աշխատանք է արել, պաշտպանել Արցախն ու ՀՀ-ն,  Հայաստանի օդանավակայանում ստացել է ՀՀ իշխանության որոշումը, որ ինքն անցանկալի անձ է, եւ նրա մուտքը հայրենիք արգելված է։ Սա թուրքական իշխանության հստակ պահանջն է՝ մեկուսացնել եւ չեզոքացնել բոլոր այն հայերին, որոնք պայքարում են ՀՀ-ի համար։ Դեռ այս երկրում կա՞ն մարդիկ, որոնք չեն հավատում, որ սրանք կոնկրետ ծրագրով են եկել ու տունը նստած՝ սպասում են թուրքին»,-շարունակեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր որոշել էին խոսել շարժման հետագա անելիքների մասին, սակայն հաշվի առնելով այսօր տեղի ունեցածը՝ օրակարգի մասին մանրամասն ու անկեղծ խոսք կհնչի առաջիկա՝ մյուս հավաքի ժամանակ․ «Մի բան վստահեցնեմ, որ հետքայլ չկա։ Այս սերիական մարդասպանի վերջը պետք է գա։ Ասում էինք, որ վրաերթի ենթարկված կինը Նիկոլի վերջին զոհը պետք է լինի, բայց այդպես չեղավ։ Սրա հեռացմանը պետք է հասնել, այլ տարբերակ չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031