Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը նախատեսվում է օգոստոսին:
«Չնայած այս տարվա առաջին վեց ամիսներին ձեռնարկվել են որոշ քայլեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ցավոք, իրական արդյունքներ առայժմ չկան… Հայաստանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, որոնք ստիպված էր ստանձնել»,- ասել է Ալիևը:
Այնուամենայնիվ, Ալիևի խոսքով, կարգավորման գործընթացում կան որոշակի դրական քայլեր, օրինակ, սահմանազատման հարցերով աշխատանքային խմբերի առաջ հանդիպումը, որը տեղի է ունեցել հենց իրենց առաջարկով: «Առաջին հանդիպումը ճանաչողական բույթ էր կրում: Իհարկե, մենք արագ արդյունքներ չենք ակնկալում այդ ձևաչափով գործակցությունից, քանի որ սահմանազատումը երկարատև գործընթաց է»,- ասել է Ալիևը:
Մյուս դրական պահը, Ալիևի խոսքով Հայաստանի կողմից իրենց առաջարկած հինգ սկզբունքների ընդունումն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ