«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք:
Գուցե անիմաստ թվա իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը, բայց հավատացե’ք, շատ կարևոր է, որ մենք խոստանանք ինքներս մեզ, որ շարունակելու ենք պայքարել Հայաստանում օրենքի և իրավունքի իշխանություն հաստատելու և մեր պետական ու ազգային շահերը պաշտպանող կառավարություն ձևավորելու համար:
Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և բարեկամներին:
Կարդացեք նաև
Բոլոր մեղավորները պատասխան են տալու»: