Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն:
«Վաղը տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Դա նախարարների միջև առաջին հանդիպումն է, և մենք հույս ունենք, որ արդյունքներ կլինեն: Հարցերը, որոնք կքննարկվեն, գտնվում են բանակցությունների սեղանին»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ: «Հայկական կողմից առայժմ նման քայլ չի արվել: Ես կարծում եմ, որ հանդիպման լավ արդյունքը կլինի նման խմբի ձևավորումը հայկական կողմում»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ