«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քրեակատարողական ծառայությունը պարտավոր է իրականացնել կալանավորների բժշկական մանրամասն հետազոտություն` բացահայտելու համար բոլոր հիվանդությունները, ռիսկերն ու անհամատեղելիությունները։
Իրապես անակնկալ ու անսպասելի մահերը, իրականում, շատ եզակի են լինում։ Որպես կանոն, անձի առողջական վիճակի վատթարացումը հնարավոր է կանխատեսել պատշաճ հետազոտություններով։
Այդ իսկ պատճառով կալանավայր ժամանելուն պես (և հետո պարբերաբար) անձը պետք է ամբողջական բուժհետազոտության ենթարկվի (չխառնել ձևական ու թեթև բուժզննության հետ)։
Կարդացեք նաև
Ազատությունից զրկված մարդու մոտ առողջության վատթարացման ռիսկ բացահայտելու դեպքում անձին պետք է կամ պատշաճ բուժօգնություն տրամադրել, կամ ազատել կալանքից։
Հ.Գ. Ոչ մեկ հավերժ չի ապրում։ Բայց պետությունը պարտավոր է անել այնպես, որ մարդ կարողանա երկար ապրել և իր գործողություններով չնպաստի հակառակին»։