Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար. Թագուհի Թովմասյան

Հուլիս 15,2022 19:35

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Սարսափելի նախադեպ է:

Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ – ի հետ, որտեղից հրաժարվեցին բանավոր կերպով ինֆորմացիա տրամադրել, թե արդյոք Արմեն Գրիգորյանը ինչ առողջական վիճակով է տեղափոխվել դատարան կամ առհասարակ կալանքը կրելու ժամանակ ինչ առողջական խնդիրներ է ունեցել՝ հղում կատարելով բժշկական գաղտնիքին: Իհարկե, գրավոր հարցում ուղարկելու եմ ՊՈԱԿ-ին՝ պարզաբանումներ պահանջելու:

Բայց այս ողբերգական դեպքը ևս մեկ ահազանգող առիթ է, որպեսզի իրավապահ համակարգը վերանայի իր գործելաոճը և կալանքը օգտագործի ոչ թե որպես պատժամիջոց, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ենթատեքստով կիրառում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, այլ խափանման միջոց: Իսկ Արմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար, բացի իշխանությունների հասցեին քննադատական խոսք լսելու պատճառով պատժելու նախատրամադրվածությունը, որի արդյունքում նա զրկվեց կյանքից: Այս մասով իրավաբանները շատ են խոսել։

Հ. Գ. Զրուցել եմ նաև Գրիգորյանի փաստաբանական խմբի հետ. նրա համար առողջությունը առաջնային պլանում չի եղել, նրա համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարն է եղել առաջին պլանում:

Քանի որ ԵՊԲՀ-ի շրջանավարտ էր, այս ընթացքում ընդամենը փաստաբաններից դեղեր է խնդրել՝ առողջական վիճակը կայուն պահելու համար, բայց, ցավոք, չհաջողվեց փրկել նրա կյանքը… Ու այս դեպքը լուրջ, օբյեկտիվ, բազմակողմանի քննության կարիք ունի…

Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031