Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց կողմից հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով:
Այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ