Արցախի ՆԳ նախարարի հոգևոր խորհրդական Տեր Ներսես քահանա Ասրյանը՝ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ, այսօր հերթական հանդիպումն է ունեցել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների հետ և զրուցել հոգևոր տարաբնույթ թեմաներից:
Հանդիպման նպատակն է բարձրացնել ոստիկանության ծառայողների հոգևոր գիտելիքների մակարդակը:
ՆԳՆ ծառայողները բարձրացրել են հարցեր՝ հոգևոր բարեպաշտական սովորույթների, ՀԱԵ 7 խորհուրդների, ինչպես նաև ժողովրդական այլ նախապաշարումների մասին, ստացել սպառիչ պատասխաններ:
ՆԳՆ ծառայողների հետ հոգևոր-թեմատիկ զրույցները կազմակերպվում են՝ հաշվի առնելով նախարարության ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը:
Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև ոստիկանության և ԱԻՊԾ շրջանային ստորաբաժանումների ծառայողների հետ:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն