Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հուլիս 15,2022 17:43

ՉԿԱ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը:

25.04.2022 թվագրությամբ հոդվածում մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը ու հավելել, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեզանում արգելված է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը երկիր, առաջարկել էինք արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստան՝ միաժամանակ գիտակցելով, որ երկրում վարվող քաղաքականության պայմաններում իշխանությունները չեն գնալու այդ քայլին:

Փոխարենը՝ մեր իշխանությունները վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Մուրադ Փափազյանն այն անձն է, որը տասնամյակներ շարունակ միջազգային ատյաններում գործունեություն է ծավալել հօգուտ Հայաստանի ու Արցախի, նրա ուշադրության կենտրոնում են 44-օրյա պատերազմի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները:

Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը: Որքան էլ չուզենաս, ակամայից հանգում ես այն հետևությանը, որ այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար:

Պետք է վճռականապես բացառել նման երևույթները: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին:

Սա մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք հավասար իրավունքներ:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031