Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցչի բողոքը․ Վարդազարյանի լիազորությունները դադարեցված են

Հուլիս 15,2022 17:39

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի բողոքը՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի՝ 16.06.2022-ի կայացված եւ 23.06.2022-ի հրապարակված (թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11) որոշումը վերացնելու մասին։

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից;

Հիշեցնենք, ԲԴԽ-ն որոշում էր կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Ապա Վարդազարյանի ներկայացուցիչը բողոք էր ներկայացրել ԲԴԽ՝ վերջինիս որոշումը վերացնելու պահանջով։

Բողոքը մերժելու մասին որոշման մանրամասներն՝ այստեղ:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031