Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք. Արամ Վարդևանյան

Հուլիս 15,2022 16:43

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն:

Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք: Բառեր չեմ գտնում:

Չեմ պատկերացնում պատվեր իջեցնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..

Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031