Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ղ.Ս.-ն և հայտնել, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, վերցրել իր դանակը: Նա ասել էր, որ եթե դանակը իրեն չվերադարձնեն՝ կպայթեցնի բաժնի շենքը:
ՔՀԲ ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ահազանգի հետ կապված փորձել են հեռախոսազրույց ունենալ Ղ․Ս-ի հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:
ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով Ղ.Ս.-ն Սարյան փողոցի 3 հասցեի մոտից հայտնաբերվել և գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու կասկածանքով ձերբակալվել է ու ներկայացվել քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև