Վաղը Զագրեբում (Խորվաթիա) մեկնարկող ըմբշամարտի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես է գալու ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճերում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականների կազմերը:
Ազատ ոճ. 38 կգ՝ Արմեն Պապիկյան, 41 կգ՝ Ավետիք Թութխալյան, 44 կգ՝ Գագիկ Ղազարյան, Վրեժ Հարությունյան, 48 կգ՝ Տիգրան Ըխտոյան, Արսեն Հյուսունց, 52 կգ՝ Դավիթ Դավթյան, 57 կգ Հայկ Ավանեսյան, 62 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 68 կգ՝ Վահե Սաղյան, 75 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 85 կգ՝ Անդրանիկ Ջաղեթյան:
Հունահռոմեական ոճում այս անգամ կունենանք չորս ներկայացուցիչ. 41 կգ՝ Յուրի Մխիթարյան, 52 կգ՝ Դավիթ Սարգսյան, 62 կգ՝ Սամվել Տերտերյան, 68 կգ՝ Արթուր Ամոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ