Քիչ առաջ նախնական դատական նիստի (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ժամանակ՝ Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ։ Երբ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիմնավորում էր, որ նոր քրեական օրենսգրքով պրոդյուսերին վերագրվող արարքը ծանր հանցագործություն չէ, այդ ժամանակահատվածում պրոդյուսերը նստած տեղում ուշագնաց եղավ։
«Արմեն, Արմեն»,- գոչեցին դատական նիստերի դահլիճից, բոլորը գոչում էին՝ շտապօգնություն կանչեք։
Այս պահին դատական նիստը ընդհատվել է, Արմեն Գրիգորյանին փորձում են բժշկական օգնություն ցուցաբերել։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ