Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացնել Մուրադ Փափազյանի՝ «անցանկալի անձի» կարգավիճակը, պարզաբանումներ տալ արգելանքի իրական նպատակների վերաբերյալ. ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը

Հուլիս 15,2022 15:31

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմինը և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը խստորեն դատապարտում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ազգային գործիչ Մուրադ Փափազյանի, որպես «անցանկալի» անձի, Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումը։

Առանց որևէ իրավական հիմնավորման և պարզաբանումների կայացվածված այս որոշումը լի է վտանգներով։ Այն մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանում իշխանությունը զավթած թշնամախումբը հետ չի կանգնելու Հայաստանի պետականությունը ծնկի բերելու և համահայկական համախմբումը ջարդելու իր ազգադավ ծրագրից։ Թիրախավորելով Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում բացառիկ ազդեցություն ունեցող ազգային գործչին՝ Փաշինյանը և վարչախումբը ուղղակիորեն կատարում են Թուրքիայի պահանջը և «խաղաղության» կեղծ օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ խափանել հայկական սփյուռքի պահանջատիրությունն ու Հայ դատի պաշտպանության տասնամյակների պայքարը։

Այս արկածախնդիր որոշմամբ Փաշինյանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստան֊Սփյուռք միասնությանը և ազդարարում հակահայկական նոր ճակատի ձևավորման փաստը։

ՀՅԴ Ռուսաստանի կառույցը անընդունելի է համարում Փաշինյանի հակահայկական այս որոշումը և պահանջում է անհապաղ վերացնել Մուրադ Փափազյանի «անցանկալի անձի» կարգավիճակը, պարզաբանումներ տալ արգելանքի իրական նպատակների վերաբերյալ և վերացնել որոշման իրավական և բարոյական հետևանքները։

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմինը և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու են պայքարել հանուն Հայաստան֊Սփյուռք միասնականության, հանուն հայկական պահանջատիրության արդար լուծման, և ոչ մի ազգադավ որոշում անհետևանք չի մնալու։

Կրկին պահանջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ բեկանել խնդրո առարկա որոշումը և զերծ մնալ ազգային համախմբվածությունը ջլատող սադրանքներից և գործողություններից։

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031