Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը երեքշաբթի օրը Պրահայում կայացած ԵՄ արդարադատության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ ԵՄ-ն սառեցրել է իր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և կազմակերպությունների 13.8 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները։
«Դա բավականին շատ է: Բայց դրա զգալի մասը՝ ավելի քան 12 միլիարդ եվրոն, ստացվում է հինգ անդամ երկրներից, ուստի մենք պետք է շարունակենք համոզել մյուսներին անել նույնը»,- ասել է հանձնակատարը:
Նա հավելել է, որ ամառվանից հետո ինքն ակնկալում է վերջնական քաղաքական համաձայնություն նոր իրավական գործիքի շուրջ, որով պատժամիջոցների խախտումը կամ շրջանցելու փորձը քրեական հանցագործություն կդառնա ամենուր ԵՄ տարածքում։
Ակտիվները սառեցվել են մարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից ստեղծված «Սառեցնել և բռնագրավել» աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east