Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵՄ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարին:
Ալիևն ու Քլաարը մանրամասն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, ականների հետ կապված խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հարցը:
Ալիևը կարևորել է 2020թ. նոյեմբերի 10-ին, ինչպես նաև այս տարի Բրյուսելում ստանձնած պարտավորությունների կատարումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ