Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք և Ղարիբջանյան գյուղերի բնակիչները փակել են Գյումրի֊Արմավիր ճանապարհը։ Նրանք դժգոհում են, որ 10 օր է՝ չեն կարողանում ջրել բերքը, ցանած կարտոֆիլն արդեն այրվել է, գյուղացիները սնանկանում են։ Կառնուտի ջրամբարից ջուրը չի հասնում, ոռոգվող գյուղերի ցանկը բավական շատ է։ Նրանք պահանջում են անհապաղ լուծել ոռոգման ջրի խնդիրը։
Այս պահին պատասխանատուները փորձում են հարցի լուծման ելք գտնել, գյուղացիների հետ հանդիպել են Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը և Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ