Այս տարի Տավուշում տեղացած հորդառատ անձրևների պատճառով Կիրանց բնակավայրում հացահատիկի սակավ բերք են ստացել։
Aravot.am-ի հետ զրույցում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը նշեց, որ դաշտամուկը մեծ վնաս է հասցրել գարու և ցորենի արտերին։
«Մոտ 50 % վնաս ենք կրել, թեպետ ունեցել ենք համապատասխան թունաքիմիկատները, սակայն աննախադեպ անձրևների պատճառով չենք կարողացել օգտագործել։ Ամեն դեպքում՝ չենք հուսահատվում, քանի որ բնության դեմ մարդն անզոր է։ Կիրանցին կրկին կանգնած է իր հողին, շարունակում ենք աշխատել։ Այս պահին ավարտին են մոտենում խոտհունձի աշխատանքները: Այսօրվա դրությամբ բնակավայրի դաշտերից հավաքվել է մոտ 200 տոննա խոտ»,- նշեց Շահինյանը։
Հավելենք, որ նախորդ տարիներին համեմատ՝ այս տարի տեղումներն աննախադեպ էին ոչ միայն Տավուշի մարզում, այլև հանրապետության տարածքում։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ