Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանաթուրքական ռազմատենչ հռետորաբանության պատճառը միջազգային հանրության լռությունն էր. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 15,2022 10:47

Բաքուն ինտենսիվորեն վերափոխում է իր բանակը թուրքական չափանիշներով եւ շարունակում է Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ապահոված ելքը հիշատակել հարաբերությունների հաստատման հեռահար, հրապարակային երկխոսությունների ժամանակ:

Ադրբեջանաթուրքական կոշտ եւ շատ դեպքերում ռազմատենչ հռետորաբանության պատճառը ժամանակին միջազգային հանրության լռությունն էր, եւ այսօր հենց դա է պատճառը, որ Թուրքիայի գործընկերներ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն սկսել են ոչ դրական լույսի ներքո վերհիշել արցախյան 44-օրյա պատերազմը:

Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել եւ պալատի վերջնական քննարկմանը ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտում (NDAA) 2023 թ․ֆինանսական տարվա համար ներկայացված չորս լրացում: Դրանցով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպես նաեւ ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ: Փաստաթղթում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին՝ դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային: Փոփոխությունը նաեւ ԱՄՆ նախագահից պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ F-16-ները Թուրքիայի կողմից չօգտագործվեն Հունաստանի տարածքով չթույլատրված թռիչքների համար։

Չնայած այդ առաջարկով ԱՄՆ նախագահին նաեւ հնարավորություն է տրվում այդ երկրի ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում չպահպանել սահմանափակումները՝ ներկայացնելով հիմնավորումներ, բայց Վաշինգտոնից նման հարցադրումների հնչեցումն արդեն էական զսպող դեր ունի Հայաստանի եւ Արցախի շուրջ անցանկալի զարգացումները կանխելու հարցում: Մյուս կողմից էլ՝ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, եւ դրանց հետաքննությունն ու հետեւանքներին իրավական գնահատականներ տալը միջազգային դիվանագիտության կարեւոր գործիքներից են:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031