Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասրյանն այն գեներալներից է, որոնք 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Հրապարակ»

Հուլիս 15,2022 10:15

Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր։ Ասրյանն այն գեներալներից է, ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»: Իսկ մի քանի ամիս հետո այնքան «խելոքացավ», որ փորձեց արդարացնել Սեւ լճի տարածքում թշնամու տեղակայումը։

«Հակառակորդի նշած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»,- ասել էր նա այն օրերին, երբ Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները հայ զինվորների էին գերեվարել։

Իսկ 2021 թ․ սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից այն պատճառով, որ նրան տեսել էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մոտ 10 րոպե զրուցելիս, որի ժամանակ նա Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել, մասնավորապես, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթիի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031