Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը վավերացրել է Կոնվենցիան վերապահումով՝ պայմանով

Հուլիս 15,2022 14:30

ՍԴ-ն հերթական անգամ գրավոր ընթացակարգի շրջանակներում քննեց եւ հուլիսի 12-ին հրապարակեց «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշմամբ հավանություն է տվել կոնվենցիային, դիմել ՍԴ՝ մեր պետության կողմից ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար: Դիմումը կառավարության կողմից ՍԴ էր ընդունվել մայիսի 12-ին:

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշման հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է Կոնվենցիան վերապահումով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են Կոնվենցիային 2018 թվականի սեպտեմբերի 28-ից հետո:

Հայաստանը պարտավորվել է. «Որպես շահագրգիռ կողմ` միջպետական նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված միջոցների եւ արտաբյուջետային աղբյուրների հաշվին»: Ի դեպ, Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել «Տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման համատեղ գործունեության մասին» 1991 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ին) եւ «Տիեզերական ծրագրերի կատարման շահերից ելնելով՝ տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման եւ օգտագործման կարգի մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ին): Այն համապատասխանում էր Սահմանադրությանը:

Դիմումատուն՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանն է եղել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031