Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարար Ս. Չիչոյանի հուլիսի 11-ի որոշմամբ՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 11-ից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի լիազորությունները դադարել են:
«Առավոտի» տեղեկություններով՝ հուլիսի 18-ին կդադարեցվի նաեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի լիազորությունները, դարձյալ հիմք ընդունելով եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 94-րդ հոդվածի 1-ին մասով` տարիքի հետ կապված:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2022